Գտիր բառը – բառախաղ

0/5 Votes: 0
Report this app

Description

? «Գտիր բառը» հայերեն գլուխկոտրուկ, այն կօգնի Ձեզ ավելի արագ և ճկուն մտածել։ Ինչպես նաև զարգացնել արագամտություն, վերհիշել մոռացված բառեր և սովորել մի շարք նոր գրական բառեր։

? Խաղի կանոնները պարզ են՝ պետք է սխալ դասավորված տառերից գտնել խաղով սահմանված մեկ ճիշտ բառ։

? Դժվարանալու դեպքում կարող եք օգտվել օգնության հնարավորություններից՝ բացել տառ կամ խառնել տառերը։

? Որքան շատ բառեր գտնեք, այնքան բարձր հորիզոնական կզբաղեցնեք վարկանիշային սանդղակում:

? Յուրաքանչյուր գուշակված բառ տալիս է տառերի քանակին համարժեք միավոր, իսկ 8 տառից բաղկացած բառ գուշակելու դեպքում կվաստակեք 50 միավոր:

? Խաղն ունի ամենօրյա պարգև, մուտք գործեք ամեն օր խաղ և ստացեք պարգևներ միավորի տեսքով:

? Խաղում սխալներ կամ վրիպումներ գտնելու դեպքում գրեք մեր էլեկտրոնային հասցեին [email protected]։

? Շնորհակալություն խաղը ներբեռնելու և խաղալու համար, ուրախ ժամանց։

Images